Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետևում է Նավալնիի հետ կապված իրավիճակին

20 Օգոստոս, 2020 22:00
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետևում է Նավալնիի հետ կապված իրավիճակին

ԱՄՆ-ի վարչակազմում հետեւում են ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադրության զարգացմանը, որը հոսպիտալացվել է Օմսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Interfax-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ը հետեւում է ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի զարգացումներին», - ասել Է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Նա նշել է, որ առայժմ վարչակազմում որևէ տեղեկություն չունեն այն մասին, թե Նավալնին թունավորվել է:

Հիշեցնենք, որ Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:  

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:

 

Լրահոս

Դիտել ավելին