Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

20 Օգոստոս, 2020 21:33
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը առաջիկայում սպասվող չարտերային չվերթների մասին հայտարարություն է տարածել․

«Ներկայացնում ենք Կալուգայից, Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։

Կալուգա-Երևան – 24.08․2020թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 12:40-ին), NGT754

Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Արժեքը՝ 10 հազ․ 800 ռ․։

Մոսկվա – Երևան – 25.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «S7» ընկերություն (ժամը՝ 12:40-ին)
Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.s7.ru, ինչպես նաև օդանավակայանում ընկերության տոմսարկղում։

Նովոսիբիրսկ – Երևան – 26.08․2020թ․ / «Aircompany Armenia» ընկերություն (ժամը՝ 04:00-ին)։ Տոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ www.armeniafly.com: Տոմսի արժեքը՝ 17 հազ․500 ռուբլի։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»։

 

Լրահոս

Դիտել ավելին