Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում․ խուլիգանությունը բացահայտվել է․ ոստիկանություն

20 Օգոստոս, 2020 21:07
Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում․ խուլիգանությունը բացահայտվել է․ ոստիկանություն

Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ հայտնաբերվեց, իսկ Հերացու փողոցում ՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի «Օպելը»։ Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին, որ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։

Շուտով հայտնի դարձավ նաև կրակողի ինքնությունը։ Ավանում բնակվող 29-ամյա երիտասարդին ու ատրճանակը հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, որոնց զուգընթաց Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները բացատրական աշխատանք տարան։

Արդյունքում՝ կասկածվողը ներկայացավ տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու իրավապահներին հանձնեց առանց գործարանային համարի կրակող սարք, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին