Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընը լիազորությունների մի մասը հանձնել է քրոջը. լրատվամիջոցներ

20 Օգոստոս, 2020 20:54
Կիմ Չեն Ընը լիազորությունների մի մասը հանձնել է քրոջը. լրատվամիջոցներ

Հարավային Կորեայի հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ, ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը լիազորությունների մի մասը հանձնել է իր կրտսեր քրոջը՝ Կիմ Ե Չժոնին: Այս մասին հայտնել է «Yonhap» գործակալությունը։

Հետախուզության տվյալներով՝ համապետական գործերը պատվիրակման իրավունքով այժմ ղեկավարում է Կիմ Ե Չժոնը, որը զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի բաժնի վարիչի առաջին տեղակալի պաշտոնը:

«ԿԺԴՀ առաջնորդը դեռևս պահպանում է գերագույն իշխանության լիազորությունը, բայց այն աստիճանաբար փոխանցվում է», – ամփոփել է Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին