Կարևոր իրադարձություններ

Եթե պարզվի, որ Նավալնուն թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Դմիտրի Պեսկով

20 Օգոստոս, 2020 20:20
Եթե պարզվի, որ Նավալնուն թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի․ Դմիտրի Պեսկով

«Եթե պարզվի, որ Ալեքսեյ Նավալնուն թունավորվել են, ապա իրավապահները պաշտոնական քննություն կսկսեն այդ առթիվ», - այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախ, սակայն, հարկավոր է բժիշկներին հնարավորություն ընձեռել՝ պարզելու, թե ինչ է կատարվել, ինչն է դարձել Նավալնու գիտակցության կորստի պատճառը», - հավելել է Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Նավալնու վիճակը կապ ունի երկրի ղեկավարությամբ հանդեպ նրա վերաբերմունքի հետ, Պեսկովն ասել է, որ գործող իշխանությունը շատ քննադատներ ունի, այդ թվում ՌԴ քաղաքացիների շրջանում:

«Անկասկած, եթե ինչ-որ բան է սպառնում ՌԴ քաղաքացու կյանքին, դա լուրջ իրավիճակ է:Ե՛վ բժիշկները, եւ՛ իրավապահները հավասար չափով լրջորեն են վերաբերվում ցանկացած քաղաքացու»,-եզրափակել է Պեսկովը:

Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:  

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին