Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

20 Օգոստոս, 2020 20:09
Կորոնավիրուսով վարակակիրին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նշվում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնակղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին