Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ

20 Օգոստոս, 2020 19:35
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ

Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:

Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին