Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

20 Օգոստոս, 2020 19:14
Քննարկվում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, ներկայումս որոշում չկա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց, որ թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը:

«Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին