Կարևոր իրադարձություններ

Բելառուսում իշխանությունը զավթելու փորձի փաստով քրեական գործ է հարուցվել

20 Օգոստոս, 2020 19:04
Բելառուսում իշխանությունը զավթելու փորձի փաստով քրեական գործ է հարուցվել

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության Համակարգող խորհրդի ստեղծման փաստով: Ինչպես փոխանցում է Tut.by-ը, այդ մասին այսօր հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

«Համակարգող խորհրդի ստեղծումն ու կառույցի գործունեությունն ուղղված են պետական իշխանությունը զավթելուն, ինչպես նաև՝ Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն: Այդ փաստով քրեական գործ է հարուցվել «Քրեական Օրենսգրքի» 361 հոդվածով»,-հայտնել է Կոնյուկը:

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն, որով նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում։


 

Լրահոս

Դիտել ավելին