Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի սննդի կետերից մեկում. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

20 Օգոստոս, 2020 18:44
Հրդեհ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի սննդի կետերից մեկում. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 20-ին, Ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է  բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող սննդի կետում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38/2 հասցեում գտնվող «Կամուրջ» արագ սննդի կետի խոհանոցում (մոտ 10 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:44-ին, մարվել՝ 13:59-ին: Այրվել են խոհանոցը (գույքով) և էլեկտրական վահանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին