Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

20 Օգոստոս, 2020 18:33
Օնիկ Գասպարյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

Oգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին