Կարևոր իրադարձություններ

Ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին․ Իվետա Տոնոյան

20 Օգոստոս, 2020 18:14
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին․ Իվետա Տոնոյան

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած «զադնի է դնում»: Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»:

 

Լրահոս

Դիտել ավելին