Կարևոր իրադարձություններ

Վթար Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհին. կան տուժածներ

20 Օգոստոս, 2020 17:34
Վթար Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, ժամը 12։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

Պարզվել է, որ Հայանիստ-Խաչփառ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Խաչփառ գյուղով անցնող չգործող ջրատարը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդին և երեք ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տեղում ստացել են բուժօգնություն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, մոտեցրել ավտոքարշակին, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին