Կարևոր իրադարձություններ

Բժիշկը հայտարարել է Նավալնիի վիճակի կայունացման մասին

20 Օգոստոս, 2020 16:00
Բժիշկը հայտարարել է Նավալնիի վիճակի կայունացման մասին

Ալեքսեյ Նավալնիի վիճակը կայունացել է. այս մասին լրագրողներին ասել է Օմսկի թիվ 1 շտապ հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն: Հայտում է Ռիա Նովոստի-ն:

«Ես ինքս ինձ թույլ կտամ մի զգուշավոր հայտարարություն՝ հաշվի առնելով այն վիճակը, թե նա մեզ ինչպես է հանձնվել և հաշվի առնելով ամբողջական ախտորոշումը, մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Մեզ համար սա մի զգուշավոր, բայց լավ կանխատեսման նշան է: Սակայն կրկնում եմ՝ այս րոպեի համար », - պարզաբանեց բժիշկը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին