Կարևոր իրադարձություններ

Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան

20 Օգոստոս, 2020 16:12
Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը: Նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր՝ հինգշաբթի օրը Paris Match ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Էրդողանը ազգայնականության և իսլամիզմի վրա հիմնված ծավալապաշտական քաղաքականություն է վարում, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և հանդիսանում է Եվրոպայի ապակայունացման գործոն: Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցածը և գործի իր շահերին համապատասխան», – ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պետք է քննարկի Եվրամիության մոտեցումը կարևորագույն միջազգային խնդիրներին:



 

Լրահոս

Դիտել ավելին