Կարևոր իրադարձություններ

Բելառուսի արտգործնախարարն ասել է, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի

20 Օգոստոս, 2020 14:27
Բելառուսի արտգործնախարարն ասել է, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն ասել է, որ երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ոչ քաղաքացիական առճակատման կամ հեղափոխությունների գնով: Հայտնում է Ռիա նովոստի-ն:

«Փոփոխությունները անհրաժեշտ են, ոչ ոք դա չի ժխտում. սակայն, ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով: Այս դեպքում շատ ավելի զոհեր և բացասական հետևանքներ կլինեն: Վերջին օրերի իրադարձությունների պատճառով մենք երկար տարիներ ետ ենք գնացել»,- ասված է Մակեյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին