Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ նրա 4-ամյա եղբորը նույնպես տեղափոխել են Երևան

20 Օգոստոս, 2020 12:19
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ նրա 4-ամյա եղբորը նույնպես տեղափոխել են Երևան

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին