Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

20 Օգոստոս, 2020 12:02
Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-ից 28-ը կգտնվի արձակուրդի մեջ։

Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ օգոստոսի 20-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման տեքստում։

Միեւնույն ժամանակ, վարչապետը օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ արձակուրդ է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին։

«Գեղամ Շախբազյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը»,- ասված է որոշման տեքստում։

 

Լրահոս

Դիտել ավելին