Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

20 Օգոստոս, 2020 11:45
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում: Նրա վիճակն այժմ գնահատվում է ծանր: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշին:

Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:

«Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա կալանավայրում էր գտնվում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում: Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը:


 

Լրահոս

Դիտել ավելին