Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին

20 Օգոստոս, 2020 10:35
Թուրքիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին

Քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, ում անվանում են Լոտու Գուլի, սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող ռեստորանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լոտու Գուլիին ատրճանակով սպանել է այն տղամարդը, ով իր հետ ճաշում էր Անթալիայի ռեստորաններից մեկում: Տղամարդը կրակել է Սալիֆովի գլխին, և նա ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն նրան փրկել չի հաջողվել», -նշել է աղբյուրը:

Թղթակցի խոսքով ՝ Սալիֆովի մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի, բայց նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա:

Նախնական տվյալներով  ձերբակալվածը Լոտու Գուլիի մոտ շրջանակից էր, մականունը ՝ Խան Ախմեդլինսկի:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին