Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն սպառնում է կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ

20 Օգոստոս, 2020 10:10
Լուկաշենկոն սպառնում է կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ

Բելառուսում նոր թափ ստացող ցույցերի ֆոնին՝ երկրի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է , որ նոր և կոշտ քայլեր կձեռնարկի ցուցարարների նկատմամբ: Նա Արևմուտքին մեղադրել է Բելառուսում խռովություն հրահրելու մեջ. հաղորդում է Euronews-ը:

Չորեքշաբթի նա նախազգուշացրել է, որ ընդդիմության ակտիվիստները, որոնք նոր ընտրությունների անցկացման ու իշխանության խաղաղ փոխանցման համար համակարգող խորհուրդ են ստեղծում, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Միաժամանակ Լուկաշենկոն իր անվտանգության ծառայություններին կարգադրել է փողոցներում վերականգնել կարգուկանոնը:

Բելառուսի ղեկավարը նման կարգադրություն է տվել երեկ Բելառուսի հարցով հրավիրված ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո, որի ավարտին ԵՄ անդամ երկրները հայտարարեցին, որ չեն ընդունում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: ԵՄ առաջնորդները իրենց աջակցությունը հայտնեցին բելառուս ժողովրդին, որը ցանկանում է խաղաղ անցում կատարել դեպի ժողովրդավարություն՝ տաս օրից ավել շարունակվող բռնաճնշումներից և ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններից հետո: Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ-ն նաև որոշեց պատժամիջոցներ սահմանել «երկրում տեղի ունեցող բռնությունների և ընտրակեղծիքների համար պատասխանատու անձանց նկատմամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին