Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է. հնարավոր է՝ նրան թունավորել են. խոսնակ (տեսանյութ)

20 Օգոստոս, 2020 09:31
Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է. հնարավոր է՝ նրան թունավորել են. խոսնակ (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է, թվիթերյան էջում հայտնել է նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

Վերջինս նշել է, որ Նավալնին հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:

Կիրա Յարմիշը Թվիթերի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին