Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուն ունի. «Հրապարակ»

20 Օգոստոս, 2020 08:12
Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա և հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։

Մարզում շրջանառվող լուրերի համաձայն` Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։ 

Պատճառը հայտնի է․ որ Վանաձորում մեծ ազդեցություն ունեցող Մարուքյաններին չհանձնեն իշխանությունը։ Մարզպետը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր տեղակալ Գայանե Մարկոսյանին և արդեն տարբեր շրջանակներում համեմատություններ է անում՝ եթե Էջմիածինը կարող է կին քաղաքապետ ունենալ, ինչո՞ւ Վանաձորը չպիտի ունենա։

Մյուս կողմից՝ Մամիկոն Ասլանյանն էլ վճռական է տրամադրված․ եթե իշխանությունները նրան «ծնկի» չբերեն ռեպրեսիվ ճանապարհով, քրեական գործեր «խոդի չտան», ապա նա պատրաստվում է կրկին առաջադրվել և դա չի թաքցրել օրերս մեր թերթին տված հարցազրույցում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին