Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ամբողջական գնահատական են տալիս Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին․ Մանե Գևորգյան «Ազատություն»

19 Օգոստոս, 2020 22:53
2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ամբողջական գնահատական են տալիս Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին․ Մանե Գևորգյան «Ազատություն»

«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում, գրում է «Ազատություն»-ը։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել է տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։

«1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ չորս տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում Շուշիի և այլ օպերացիաներ, ընդամենը երկու տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով», - ասուլիսում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը ասում է՝ մոտ ապագայում բլոոր զինծառայողների գործողությունները մանրամասն կներակայցվեն հանրությանը՝ շահարկումներից խուսափելու համար. – «Անկեղծորեն ես ցավում եմ, որ հայ զինվորի հաղթական գործողությունների փառաբանման փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այդ կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով: Վարչապետը բոլոր հիմքերն ուներ նման միջնորդությամբ Նախագահին դիմելու համար»:

Չնայած բանակցային գործընթացից չխոսելու որոշմանը, Սերժ Սարգսյանը կարճ մեկնաբանություն այնուամենայնիվ արեց. ղարաբաղյան բանակցությունները փակուղու մեջ են և դա մեծացնում է պատերազմի վտանգը։

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է` Սերժ Սարգսյանը երկար տարիներ հայկական կողմից բանակցող է եղել և շատ լավ գիտի, որ գործընթացը փակուղի տանում է կողմերից մեկը՝ Ադրբեջանը իր մաքսիմալիստական հայտարարություններով. – «Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը պետք է վերլուծի ղարաբաղյան բանակցային գործընթացը, շատ ավելի անկեղծ ու ազնիվ կլինի վերլուծել գործընթացը իր ղեկավարման տարիներին, երբ ինքը եղել է գլխավոր բանակցող, որի ժամանակ քննարկվել է այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Կազանն է եղել: Իսկ ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա պետք է ուրախությամբ նշեմ, որ հայկական կողմի օրակարգային կետերը, ընդ որում առաջին անգամ հայկական կողմը գնաց բանակցային գործընթացի օրակարգային հստակ կետերով, ինչպիսին նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն էր և դրան միտված տեղի ունեցան լրագրողների հայտնի փոխայցերը, այդ ամենը հայկական կողմի բացառիկ ձեռքբերումներն են: Եվ դրանք ոչ միայն չեն տարել փակուղի, այլև ընդհակառակը` հնարավորություն են տվել Ադրբեջանին պահել խաղաղ գործընթացի համատեքստում այնքանով, որքանով դա հնարավոր էր Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման պայմաններում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին