Կարևոր իրադարձություններ

Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Audi-ն. կա 7 վիրավոր

19 Օգոստոս, 2020 22:39
Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Audi-ն. կա 7 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի և Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են: Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 5 հոգի էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները և բարձրահարկ շենքում բնակվող բնակիչներն ու այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին