Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

19 Օգոստոս, 2020 22:12
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Օգոստոսի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։      

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.95 դրամով և կազմել 578.21 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.07 դրամով և կազմել 640.87 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 564.69 դրամով և կազմել 31277.45 դրամ: Արծաթի գինն աճել է 22.04 դրամով և կազմել 441.04 դրամ: Պլատինի գինն աճել է 111.74 դրամով և կազմել 14901.07 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին