Կարևոր իրադարձություններ

Երևանի Շերամի փողոցի բնակարններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

19 Օգոստոս, 2020 21:25
Երևանի Շերամի փողոցի բնակարններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 19-ին, Ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում բռնկվել է գազի բալոնից արտահոսած գազը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարաության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է փակ պատշգամբում դրված 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը, կահույքը և ջերմահարվել՝ առաստաղը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին