Կարևոր իրադարձություններ

Վաղն առավոտյան 0,5 կգ-ից ցածր քաշով Սևանի սիգ վաճառող ցանկացած անձ կգործի օրենքից դուրս. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

19 Օգոստոս, 2020 19:19
Վաղն առավոտյան 0,5 կգ-ից ցածր քաշով Սևանի սիգ վաճառող ցանկացած անձ կգործի օրենքից դուրս. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով խոսել է Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղիների, արդյունագործական ձկնորսության մասին:

Պետրոսյանը հայտարարեց, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի ուղղությամբ բարեփոխումներ են սպասվում, որոնք լինելու են ցավոտ: Նա նշեց, որ վաղ առավոտյան մեկնարկում են արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը:

«Բոլոր ձկնորսները և արդյունագործական որսով զբաղվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրազեկվել են արդեն այդ մասին հանրային լայն արշավի միջոցով, որ հայտեր ներկայացնեին «Սևան» ազգային պարկ, ապա ներկյացված հայտերի հիման վրա կնքեին պայմանագրեր Շրջակա միջավայրի նախարարության հետ, յուրաքանչյուրն իր հայտի սահմաններում թույլատրելիի սահմաններում ստանար մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու թույլտվություն, այդ 4,5 տոննա սիգ ձկնատեսակի համար յուրաքանչյուր կգ-ի դիմաց 65 դրամ վճարելով պետբյուջե՝ որպես բնօգտագործման վճար, ամբողջովին օրինական, լեգիտիմ դուրս գար լիճ և որսար պաշտոնապես իրեն վերապահված չափաքանակով ձուկը»,- ասաց նախարարը:

«Անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների արգելքը, այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, որը զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել ՇՄ նախարարության հետ՝ դրանով իսկ պարտավորվել, որ մինչև 4,5 տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում որսված ձկան նվազագույն քաշը պետք է լինի 0,5 կգ»,- հավելեց Պետրոսյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին