Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պաշտոնապես չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

19 Օգոստոս, 2020 18:48
ԵՄ-ն պաշտոնապես չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

Եվրոմիության անդամ երկրների առաջնորդները չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ հրապարակելով Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի արդյունքները:

«Ընտրությունները ոչ արդար էին, ոչ էլ ազատ, ուստի դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել»,- ասել է Մերկելը:

Նա հավելել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է անվերապահորեն ազատ արձակվեն: «Մենք քննադատում ենք ժողովրդի դեմ կիրառվող կոշտ բռնությունները, բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, անհրաժեշտ է ազգային երկխոսություն, որի մասին պնդում է ընդդիմությունը: Մենք կանգնած ենք խաղաղ ցուցարարների կողքին»,- հայտարարել է Մերկելը:

ԵՄ ղեկավար Շարլ Միշելն էլ հայտարարել է, որ պատժամիջոցներ են կիրառվելու զգալի թվով անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների ու ընտրակեղծարարությունների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին