Կարևոր իրադարձություններ

Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած չորրորդ ցուցարարն է մահացել

19 Օգոստոս, 2020 18:35
Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ վիրավորում ստացած չորրորդ ցուցարարն է մահացել

Բելառուսի առողջապահության նախարարությունը հաստատել է բողոքի ակցիաների ևս մեկ մասնակցի մահը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Բրեստի 43-ամյա բնակիչ Գենադի Շուտովին մարզային հիվանդանոցից բուժման են տեղափոխել պաշտպանության նախարարության հոսպիտալ: Երեքշաբթի նրա վիճակը վատացել է, և չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդուն չի հաջողվել փրկել։

Դեպքի ականատեսները Շուտովի հարազատներին հայտնել են, որ նա ցույցի ժամանակ ոչ մեկի հետ չի վիճաբանել, չի կռվել: Նրանց փոխանցմամբ՝ Շուտովի վրա կրակել են շենքերից մեկի տանիքից:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին