Կարևոր իրադարձություններ

Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին․ Դավիթ Սանասարյան

19 Օգոստոս, 2020 18:14
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին։

Ժողովուրդը մերժել և հեռացրել է իշխանությունից Սերժին ու իր ուժին, իսկ նրանց ասուլիսներն ու կարճամետրաժ ֆիլմերի քարոզչական լոլոները մեծ հաշվով ոչինչ են։ Պատմությունը մի գուցե կարող էին սրբագրել նախորդ դարերում, բայց 21-րդ դարի հնարավորություններն այլ են. ոչինչ չի մոռացվի, ու ոչ ոք անպատիժ չի մնա։

Հայաստանի Հանարապետությունում արդարադատություն լինելու է (թեկուզ՝ ուշացած)։

Սիրում եմ բոլորիդ»

 

Լրահոս

Դիտել ավելին