Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Պապի կողմից ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. բկ խոսնակ

19 Օգոստոս, 2020 17:21
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Պապի կողմից ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. բկ խոսնակ

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին