Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 58-ամյա պապը ծեծի է ենթարկել 6-ամյա և 4-ամյա թոռներին. բժիշկները պայքարում են նրանցից մեկի կյանքի համար

19 Օգոստոս, 2020 15:55
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 58-ամյա պապը ծեծի է ենթարկել 6-ամյա և 4-ամյա թոռներին. բժիշկները պայքարում են նրանցից մեկի կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հ-ն ձերբակալվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին