Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով կախվել դեպի ձորը

19 Օգոստոս, 2020 13:53
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով կախվել դեպի ձորը

Օգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռավանից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան թեքվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ «Mercedes E 124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լիպարիտ Մ,, ծնված 1957 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով կախվել դեպի ձորը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին