Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը ամփոփել է Covid-19-ի շրջանակներում կատարված աշխատանքները

19 Օգոստոս, 2020 13:31
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը ամփոփել է Covid-19-ի շրջանակներում կատարված աշխատանքները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքների ամփոփում.

Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների:

COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։

Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։

Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Ցավով պետք է նշեմ, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:

Վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:

Կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին