Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

«Շնորհակալ եմ մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահը շնորհավորել է Յան Գիլանին

19 Օգոստոս, 2020 13:10
«Շնորհակալ եմ մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահը շնորհավորել է Յան Գիլանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի և եռանդի հերթական ապացույցն է:

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաև մեր երկրի քաղաքացիների անունից:

Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին