Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

19 Օգոստոս, 2020 11:50
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․30-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 23 և 17 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Սյունիք, Սիզնակ, Խալաջ գյուղերի գազասպառողների, ժամը 12․00-ից մինչև ժամը 15․00-ն՝ Տեղ գյուղի գազասպառողների և «Սալ Քար Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին