Կարևոր իրադարձություններ

Նոր փոփոխություն Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում. «Ժողովուրդ»

19 Օգոստոս, 2020 08:16
Նոր փոփոխություն Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն առաջարկում է օրենսգրքի 35-րդ՝ վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ նախատեսված դեպքերի:

 Ըստ պատգամավորի՝ գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի: Իսկ հետեւյալ նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին