Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

19 Օգոստոս, 2020 00:30
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է պատվաստանյութով ապահովման և ռիսկերի հակազդման տեսակետից: Այդ պատճառով էլ այսօր նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- այս մասին երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին