Կարևոր իրադարձություններ

Բելառուսում մահացած են գտել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

18 Օգոստոս, 2020 22:31
Բելառուսում մահացած են գտել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը: Այս մասին հայտնել են Բելառուսի որոնողափրկարարական ստորաբաժանումից, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ նա անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել է կնոջը և հայտնել, որ ազատվել է աշխատանքից եւ վերադառնում տուն, սակայն այդպես էլ չի եկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացած երիտասարդի հայրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին