Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ավտոշարասյան մոտ պայթյունի հետևանքով ռուս գեներալ-մայոր է մահացել

18 Օգոստոս, 2020 21:44
Սիրիայում ավտոշարասյան մոտ պայթյունի հետևանքով ռուս գեներալ-մայոր է մահացել

Ռուսաստանի Դաշնության ռազմական ավագ խորհրդատու, գեներալ-մայորը մահացել է Սիրիայում ավտոշարասյան մոտ պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացրել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն։

Բացի այդ, տուժել են ևս երկու ռուս զինծառայողներ։ Միջադեպը տեղի է ունեցել Դեր Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։

Հայտնի է դարձել, որ գեներալ-մայորն անմիջապես տարհանվել է ու բուժօգնություն ցուցաբերվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին