Կարևոր իրադարձություններ

Պոնչիկանոցներ մտած դիմակավորված անձանց ոստիկանները բռնել են․ նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

18 Օգոստոս, 2020 19:56
Պոնչիկանոցներ մտած դիմակավորված անձանց ոստիկանները բռնել են․ նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Օգոստոսի 17-ին Կենտրոն վարչական տարածքում այդպես էլ եղել էր: Ժամը 1-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ երեք դիմակավոր փորձում են գողություն անել Մաշտոցի պողոտայի պոնչիկանոցից: Հերթապահն ահազանգը տարածքում շրջայց իրականացնող կարգախմբերին էր փոխանցում, երբ քաղաքացին կրկին ահազանգեց, թե ոստիկանները նրանց արդեն բռնել են: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները շրջայցի ընթացքում նկատել էին կասկածելի երեք երիտասարդի, բռնել և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Երիտասարդներից մեկը Հարավարևմտյան թաղամասից էր, մյուսը` Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղից, երրորդը հաշվառված էր Հրազդան քաղաքում:

Լինգով բացել էին պոնչիկանոցի դռները, հյութեր գողացել ու փախել, սակայն Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանները բռնել էին:
Հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին