Կարևոր իրադարձություններ

Արգավանդ գյուղում այրվել է մոտ 350 հակ պահեստավորած անասնակեր․ ԱԻՆ

18 Օգոստոս, 2020 19:46
Արգավանդ գյուղում այրվել է մոտ 350 հակ պահեստավորած անասնակեր․ ԱԻՆ

Օգոստոսի 18-ին, ժամը 13:09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգավանդ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից այրվում է մոտ 350 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:25-ին: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան տանիք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին