Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    490,5

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,02
    6,27

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

18 Օգոստոս, 2020 17:52
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։

Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: «Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին