Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց. Աննա Հակոբյան

18 Օգոստոս, 2020 14:32
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից լուսանկարներ տեղադրել. 

«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց:

Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել Ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։

Ի դեպ Ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի նոյեմբերին Հադրութում պատրաստվել է ամենաերկար ժենգյալով հացը։

1 ժամ 30 րոպեում արցախցի տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում»:

 

Լրահոս

Դիտել ավելին