Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր ինքնամեկուսանալ

18 Օգոստոս, 2020 14:13
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր ինքնամեկուսանալ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին

Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:

‼️Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:

Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին