Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18 Օգոստոս, 2020 12:21
Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է tut.by-ը։

Նա մի քանի օր առաջ տեսաուղերձ էր հղել, որում իր աջակցությունն էր հայտնում Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցներին: «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ ես դեսպան եմ նշանակվել  գործող նախագահի կողմից, և, ենթադրաբար, պետք է գործեմ նրա սահմանած քաղաքականության շրջանակում։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,- նշել է Իգոր Լեշչենյան:

ԱԳՆ-ից փոխանցել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է այն անձը, որը նրան նշանակել է, այսինքն՝ երկրի նախագահը: «Ինչպես բոլոր բելառուսներին, այնպես էլ ինձ ապշեցրել են իմ համաքաղաքացիների խոշտանգումների և ծեծի դեպքերը»,- Լեշչենյան ասել էր նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին