Կարևոր իրադարձություններ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

18 Օգոստոս, 2020 11:33
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

Արցախում Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին