Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ղեկավարությունը մտադիր է մեկնել Բելառուս

18 Օգոստոս, 2020 10:05
ԵԱՀԿ ղեկավարությունը մտադիր է մեկնել Բելառուս

ԵԱՀԿ ղեկավարությունը մտադիր է ուղևորվել Բելառուս

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ինչպես նաեւ այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին՝ այցի կազմակերպման խնդրանքով, հայտնում է «Sputnik-Բելառուսը»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը։

Կազմակերպությունից նշել են, որ իրենք ուշադիր հետևում են հանրապետությունում տիրող իրավիճակին և կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «բաց և կառուցողական երկխոսություն»:

«Այս պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Բելառուսի իշխանություններին պաշտոնապես առաջարկել են այցով ժամանել երկիր՝ հանդիպելու կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ռաման նաև մտահոգություն է հայտնել ընտրությունների անցկացման պայմանների կապակցությամբ, որոնց ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն հետևելու հնարավորություն չի ունեցել, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, զանգվածային ձերբակալությունների և իրավապահ մարմինների դաժան պահվածքի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին