Կարևոր իրադարձություններ

Չկա նման բան. Հակոբ Սիմիդյանը լոբբինգ որեւէ մեկի համար չի արել. «Ժողովուրդ»

18 Օգոստոս, 2020 08:18
Չկա նման բան. Հակոբ Սիմիդյանը լոբբինգ որեւէ մեկի համար չի արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տևական ժամանակ է, խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը: 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմեց Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով.

«Չկա նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել: Այսինքն, Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Սիմիդյանը հավելեց նաև, որ այս թեմայով որեւէ քննարկում չի ունեցել եւ լոբբինգ որեւէ մեկի համար չի արել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին